Իշխանյան. Հավանաբար Արսեն Թորոսյանին «Նախարար Մահը» կինոնկարում կմարմնավորի Հայկ Մարությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը սոցիալական ցանցերի շատ օգտատեր ցինիզմ որակեցին՝ հիշեցնելով Թորոսյանի կողմից ավելի վաղ արած փոքրիկ դագաղների բիզնեսի ու նմանատիպ այլ հայտարարություններ, արտահայտություններ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ Թորոսյւանին որակել է իրական դոկտոր մահ, քանի որ հենց նա է պատասխանատու կորոնավիրուսի հետևանքով արձանագրված հարյուրավոր մահերի համար։
«ԱՄՆ-ում հայտնի հայազգի բժիշկներից էր Ջեք Գևորգյանը՝ դոկտոր Մահը։ Նրա կերպարը փայլուն կատարեց Ալ Պաչինոն, նույն անվանումով կինոնկարում։ Կարելի է անվերջ վիճել, իրավունք ունե՞ր, արդյոք դոկտոր Գևորգյանը անհուսությամբ տառապող մարդկանց համար կատարել նրանց ցանկությունն ու, ի վերջո «օգնել» նրանց գնալ ինքնասպանության։
Այսօր Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր անպատասխանատու գործունեության, կամ անգործության համար, պատասխանատու է համաճարակի 459 մահերի գերակշիռ մասի համար։ Սակայն պարոն «հեղափոխական» , բայց իրական նախարար ՄԱՀԸ, փոխանակ պատասխանատվություն զգալու համաճարակը «շրջանառությունից» հանելու համար, շարունակում է մասնագիտական եզրույթներով (պացիենտ, պենետերացիա, լոքդաուն և այլն) «ցուցադրել» իր պրոֆեսիոնալիզմը և ամենազարամանալին, ժամանակ է գտնում հաճոյանալու իր առաջնորդին՝ «պայքարելով» քաղաքական հակառակորդների դեմ(տես նրա ցածրակարգ գրառումը Նաիրա Զոհրաբյանի դեմ)։
Հ․Գ․ Հետագայում, հավանաբար Արսեն Թորոսյանին «Նախարար Մահը» կինոնկարում կմարմնավորի Հայկ Մարությանը»,- գրել է Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Գյումրեցի տատիկի դին գտնվեց
- Ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան