ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
«Մի բան ասեմ՝ արդեն կծիծաղեք, բայց ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է»,-տեղեկացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։
«Բայց նկարը դրա մասին չէ. մեկ անգամ ասել էի, որ այնքան են կեղծել, որ արդեն մոռացել են, թե երբ ինչ են կեղծել, և սկսել են իրենք իրենց հակասել: Երբ փորձում էին հիմնավորել, թե ինչու օրենքի խախտումով մրցույթ չի հայտարարվում, իսկ պաշտոնակատարը չի փոխվում, անհավատալի կերպով «հորինեցին», թե իբր կառավարության այս որոշումը բուհերի վրա չի տարածվում: Իսկ երբ արդեն ռեկտորի մրցույթ էին հայտարարում, նախարարը իր հրամանում ստիպված «հիմք է ընդունում» կառավարության ՆՈւՅՆ որոշումը (էն, որ չէր տարածվում):
Չէ, չէ, ի՞նչ հանցագործություն, հերթական «անփութությունը» էլի…
Ի՞նչ ասես այս մարդկանց…
Մրցույթի ապօրինի լինելու մնացած բոլոր անհերքելի հիմքերի մասին առանձին կխոսեմ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է
- ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը
- ՀՊՏՀ նախկին ռեկտորը հաղորդում է ներկայացնում նախարարի խայտառակ հանցագործության մասին
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- ՀՊՏՀ ուսանողներ. «Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին»
- ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
- «Նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի արտագրությունները կուրսայինների կայքերից». ՀՊՏՀ ուսանողներ
- Տեղեկություններ չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի որոշ դասախոսների չաշխատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին