Կիմ Չեն Ինը բացատրել է` ինչու կորոնավիրուսը չի ներթափանցել Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատասխանել է հարցին՝ ինչու այդ երկրում չի գրանցվել կորոնավիրուսի որևէ դեպք։ Նա վստահ է, որ դա իշխող կուսակցության գրագետ գործողությունների և ժողովրդի համախմբվածության արդյունքն է։
«Մենք ամբողջովին արգելափակել ենք մեր տարածք չարորակ վիրուսի մուտքը և պահպանել կայուն հակահամաճարակային իրավիճակ», - 360tv.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Կիմ Չեն Ինը։
Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայում իրականացվել են լայնածավալ հակահամաճարակային աշխատանքներ, և չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, երկիրը կարողացել է խուսափել համաճարակից:
Պետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ողջ ժողովրդին՝ իրենց համախմբվածության և «իշխող կուսակցության հրամաններին» հետևելու համար:
Ջոնս Հոփքինսի համալսարանի պաշտոնական տվյալներով, Հյուսիսային Կորեայում COVID-19-ի որևէ դեպք չի հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում