«Հրապարակ». Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին և սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։
Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, և որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում