Նաիրա Զոհրաբյան. Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին
«Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը։ Փոխարեն պարետը, նախարարն անձամբ ընտանիքից ներողություն խնդրեն ցավալի դեպքի համար, նման հայտարարություններով են հանդես գալիս»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։
Նա նշեց, ձայնագրություն ունի, որի հրապարակելու թույլտվությունն ու իրավունք այս պահին չունի։
«Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- ասաց նա։
Զոհրաբյանի տեղեկություններով, այդ դեպքով էլ արդեն արտաշիրիմում է արվել, պարզելու, թե ում են հուղարկավորել մորաքրոջ փոխարեն։
«Գիտեք, սա շատ ցավալի է, տեսնում եք, որ ոլորտի պատասխանտուները փորձում են ամեն կերպ պատասխանատվությունն իրենից օտարել»,- նշեց նա՝ ավելացնելոց, որ կարծես իշխանությունները խնդիր են դրել ամեն կերպ տուգանել Հայաստանի քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյան. Հավանաբար Արսեն Թորոսյանին «Նախարար Մահը» կինոնկարում կմարմնավորի Հայկ Մարությանը
- Նաիրա Զոհրաբյան. Գյումրեցի տատիկի դին գտնվեց
- Ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին