Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք
Հուլիսի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4760 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3406 նմուշառման հետազոտություն, հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1071 քաղաքացի, նրանցից 249-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 281 բնակիչ։
40 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- 03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Հունիսի 30-ին Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են
- Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները