Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով Արսեն Թորոսյանը հարցաքննվում է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատական նիստում Արսեն Թորոսյանը հարցաքննվելու է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխայի ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
- Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց
- Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան