Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք
Հուլիսի 3-ին միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ։ News.am-ի փոխանցմամբ, առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։
«Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այդ օրը, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։
Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՍԴ նախագահի հանավանական անուններ են շրջանառվում. Ովքե՞ր են նրանք
- Բագրատ Եսայան. Փաշինյանի վրա ազդած հետադարձ ուժը պետք է ազդի նաև ՍԴ դատավորների վրա
- Ընդունվեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորներին կենսաթոշակով ապահովելու նախագիծը
- Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ դատավորի համար եղած պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան
- Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները
- Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել. «Ազատություն»
- Աշոտ Խաչատրյան. Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող. 168.am
- Ալվինա Գյուլումյանն այսօր գնացել է աշխատանքի
- Իրավաբան. ՍԴ նոր դատավորները լինելու են ոչ լեգիտիմ
- Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան