Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:
Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 6 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
- Արցախում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում