
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 943 դեպք:
Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 821:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին