Կայացել են ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող դատախազների և համակարգող տեղակալի ընտրության մրցույթները
2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել 7-ը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 3 դիմորդներից 1-ը (մյուս հայտատուները չէին ներկայացել)։
«Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով որակավորման հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած հայտատուներն ընդգրկվել ենդատախազների և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների համապատասխան ցուցակներում։
Մրցութային ողջ գործընթացն անցել է hրապարակայնության և թափանցիկության պայմաններում։
Դատախազությունից հիշեցնում են, որ այդ նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, բաց մրցույթներն անցկացնող որակավորմանհանձնաժողովըգլխավոր դատախազի հրամաններով նախապես համալրվել է միջազգային և տեղական ոլորտային մեկական փորձագետներով, որոնք գործընթացում ներգրավվել են հասարակական հիմունքներով:
Հուլիսի 6-ից դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ արդարադատության ակադեմիայում կանցնեն 8-շաբաթյա համապատասխանուսումնառության ծրագիր, որն ավարտելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կհամալրեն ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների հաստիքները։
Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գլխավոր դատախազը նշանակում կկատարի նաև ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի նորաստեղծ պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
- Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ
- Ո՞ր դատախազներն են զբաղվելու ապօրինի գույքի բռնագանձմամբ
- Տիգրան Ջրբաշյան. Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի կարող ընդմիշտ գործել
- Ապօրինի գույքի բռնագանձում հնարավոր կլինի, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոնը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին