Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները. «Ալիք»
Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 4-ը: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող:
«Ալիք»-ի փոխանցմամբ, համաճարակի պայմաններում քննությունների անվտանգ անցկացման համար Վրաստանի ԿԳ նախարարությունը մշակել է հատուկ վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևեն դիմորդները: Ստորև ներկայացնում ենք այդ կանոնները:
«Քննության վարքագծի կանոնները ծառայում են բոլոր քննություն հանձնողների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս կանոններով ապահովվում են քննության սեկտորում աշխատանքային պայմանների ստեղծումը և գործընթացի արդարացի և օբյեկտիվ ուղղորդումը: Թեստավորման ժամանակ պարտավոր եք պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները.
-դրե՛ք դիմակ, քննական գործընթացին մասնակցող այլ անձանց հետ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, մատնանշման դեպքում՝ մշակե՛ք ձեռքերը ախտահանիչ լուծույթով:
-նկատի ունեցեք այն, որ նստարանի վրա չպետք է տեղադրեք ոչ մի իր, բացի այն իրերից, որոնք բաժանվել են ձեզ մինչև քննության սկսվելը: Պլաստմասե շշով ջուրը կարող եք դնել հատակին: Պատասխանների թերթը ուշադրությամբ վերանայեք հսկիչի կամ դիտորդի հետ միասին, որպեսզի համոզվեք, որ այն վնասված չէ, որից հետո սեկտորի ամփոփագրում ստորագրեք չվնասված Պատասխանների թերթ ստանալու վերաբերյալ (թերություններ ունեցող Պատասխանների թերթը կփոխվի): Պատասխանների թերթի վրա հսկիչի կամ դիտորդի կողմից փակցված ծածկագծիկի՝ շտրիխ-կոդի համարը անձամբ փոխադրեք սեկտորի ամփոփագրի համապատասխան սյունակի մեջ:
-հսկիչին կամ դիտորդին կարող եք դիմել միայն ձեռքը բարձրացնելով: Թեստի վրա աշխատանքը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ դիտորդը կամ հսկիչը կտան ցուցում, և կսկսվի քննության ժամանակի հաշվարկը: Եթե ժամանակից շուտ ավարտեք թեստի վրա աշխատանքը և Պատասխանների թերթի լրացումը, ձեռքը բարձրացնելով նշան արեք դիտորդին կամ հսկիչին, ում սահմանված կարգով կհանձնեք սևագրության համար հատկացված թերթերը և Պատասխանների թերթը, ինչը կհաստատեք ամփոփագրում ստորագրությամբ, և միայն դրանից հետո կթողնեք քննության սեկտորը:
-քննության ավարտից 10 րոպե շուտ դիտորդը կամ հսկիչը կհիշեցնեն ժամանակի մասին, որպեսզի թեստի վրա աշխատանքն ավարտեք ժամանակին: Հավելյալ Ժամանակ ոչ մեկին չի տրվի (բացի այն անձանցից, որոնք բժշկական տեղեկանքով հավաստված գործառույթային առումով թերություններ ունեն):
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։