Կանայք կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը
Եվրամիությունում ութ ամսում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի և մայիսին այն կազմել է 6,7 տոկոս (մեկ տասներորդ տոկոսով ավելին է, քան ապրիլին):
Եվրանյուզի հաղորդմամբ, Բրյուսելում հայտարարում են, որ վատագույն սցենարից, այնուհանդերձ, հնարավոր է եղել խուսափել առաջին հերթին կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սոցիալական աջակցության մի շարք ազգային ծրագրերի ընդունման շնորհիվ:
Միևնույն ժամանակ, համավարակը տարբեր կերպ է ազդել երկու սեռերի զբաղվածության վրա։ Կանանց շրջանում գործազրկությունն աճել է մինչև 7,2 տոկոս՝ 6,9 տոկոսից, իսկ տղամարդկանց շրջանում անփոփոխ է։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը այդ տենդենցը բացատրում է հետևյալ կերպ:
«Համաճարակի հետևանքով տուժած ոլորտներում աշխատողների մեծ մասը կանայք են: Սա տնային ծառայությունների ոլորտն է, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը: Այսպիսով, մենք վտանգում ենք կորցնել (չնայած և համեստ) գենդերային հավասարության մեջ արձանագրած ձեռքբերումը, որը մենք հասել ենք վերջին տարիներին», - ասում է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարվա երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը եվրագոտում կարող է գերազանցել 10 տոկոսը։ Սահմանափակող միջոցառումների սկզբից ի վեր եվրոպական տասնյակ ընկերություններ արդեն հայտարարել են աշխատատեղերի զանգվածային կրճատումների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Համաճարակի պատճառով 400 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը․ԱՄԿ
- Փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է գործազրկությունը.Արման Աբովյան
- ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը, իսկ ընտրությունները հեռու չեն