Չինաստանում ավելի քան 80 տոննա կեղծ ոսկի է գրավադրվել
Չինական ոսկու վերամշակող «Wuhan Kingold Jewelry»-ի կողմից 83 տոննա ոսկու ձուլակտոր է կեղծվել, փոխանցում է regnum.ru-ն։
Գործակալության տվյալներով ՝ ձողերը պատրաստված են եղել պղնձի խառնուրդից և միայն վերին շերտն է պատված եղել ոսկով։
Ընկերությունը այդ կեղծված ձուլակտորները գրավադրել է և դրանց դիմաց վերցրել 20 միլիարդ յուան (2,8 միլիարդ դոլար) գումար։
Նշվում է, որ 83 տոննա ոսկին համարժեք է Չինաստանում տարեկան արտադրության 22% -ին և երկրում առկա ոսկու ընդհանուր պաշարների 4%-ին:
Հունիսի սկզբին վարկատուները հայց են ներկայացրել ընդդեմ «Wuhan Kingold Jewelry»-ի և պահանջել, որ «PICC Property and Casualty» պետական ապահովագրական ընկերությունը փոխհատուցի վնասները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները