Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի ԱԳՆ-ում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին հատուկ գործողություն են իրականացնում երկրի արտաքին գործերի նախարարությունում:
Այս մասին, Սպուտնիկ Ադրբեջանի հաղորդմամբ, ասված է ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օպերատիվ-քննչական միջոցառումներն իրականացվում են Պետական անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկատվության հիման վրա՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ միտումնավոր օգտագործել են իրենց լիազորությունները ծառայության շահերի դեմ և կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ, որոնք էականորեն վնասում են հասարակության և պետության շահերին։
Կատարված քննությունների, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան