Եվրահանձնաժողովը թուլատրեց ԵՄ-ում կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոցը
Ուրբաթ Եվրահանձնաժողովը թույլատրել է հակավիրուսային Remdesivir դեղամիջոցի օգտագործումը COVID-19-ի բուժման համար: «Ինտերֆաքս»-ի փախանցմամբ, այդ մասին ասել է Առողջապահության հարցերով ԵՄ անդամ Ստելլա Կրիակիդիսը:
«COVID-19- ի բուժման համար առաջին դեղամիջոցի օգտագործման թույլտվությունը կարևոր քայլ է վիրուսի դեմ պայքարում»,- ասված է Կիրակիդիսի հայտարարության մեջ:
«Մենք այդպիսի որոշում ենք կայացրեցլ հայտը ներկայացնելուց դեռ մեկ ամիս չանցած, ինչը հստակ ցույց է տալիս ԵՄ վճռականությունը արագորեն արձագանքելու նոր բուժուման միջոցներին»,- ավելացրել է հանձնակատարը:
Remdesivir- ի օգտագործումը սկսվեց այն բանից հետո, երբ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը նախնական թույլտվություն տվեց օգտագործել դեղը 12 տարեկանից բարձր թոքաբորբից տառապող և թթվածնի կարիք ունեցող հիվանդների բուժման համար:
Դեղամիջոցի արդյունավետության գնահատումը հիմնականում հիմնված է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի աջակցությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքների վրա:
Ինստիտուտի կողմից 10 երկրներում անցկացված ուսումնասիրությունները, որում ընդգրկվել են ավելի քան հազար հիվանդ, ցույց է տվել, որ Remdesivir-ը, որը ներարկվել է հիվանդներին ներերակային միջոցով, արագացրել է հոսպիտալացված հիվանդների բուժման գործընթացը: Միջին հաշվով, դեղը 15-ից 11 օրով կրճատում է հիվանդների հոսպիտալացման ժամկետը:
Միացյալ Նահանգներում մայիսի սկզբին թույլատրվեց կորոնավիրուսով հիվանդների բուժման համար օգտագործել Remdesivir ը, այնուհետև դեղամիջոցի օգտագործումը հաստատվել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում երկրորդ ընկերությունն է սկսում COVID-19-ի պատվաստանյութերի փորձարկումը
- Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը
- Հայաստանն այսօր արդեն բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի քանակը
- Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը.Փաշինյան