Ֆրանսիայում վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն այսօր առավոտյան նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել իր կառավարության հրաժարականը, որն ընդունվել է։ Այս մասին, La Tribune-ի հաղորդմամբ, հայտարարել է Ելիսեյան պալատը։
Նշվում է, որ Էդուարդ Ֆիլիպը կառավարության անդամների հետ կապահովի ընթացիկ գործերի վարումը՝ մինչև նոր կառավարության նշանակումը։
Էդուարդ Ֆիլիպի հրաժարականի մասին հաղորդումներ էին հայտնվում հունիսի կեսերից։
Նշենք, որ Էդուարդ Ֆիլիպը նախորդ շաբաթավերջին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքապետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները