Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը
Ինդոնեզիան աշխատում է կորոնավիրուսային հիվանդության դեմ սեփական պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Աշխարհում կենսատեխնոլոգիական ընկերությունների արտադրական կարողությունները սահմանափակ են, և պատվաստանյութի գլոբալ մատակարարման ցանցերը խնդրի առաջ են կանգնած, ուստի մենք կստեղծենք մեր սեփական պատվաստանյութը», - ասել է հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության զարգացման թիմի ղեկավար Ալի Գուֆրոն Մուկտիին:
Նա շեշտել է, որ Ինդոնեզիայում ստեղծվող պատվաստանյութը միայն երկրի բնակիչներին է տրամադրվելու։
Նախատեսվում է, որ կորոնավիրուսի դեմ ինդոնեզական պատվաստանյութի մշակումը լավատեսական սցենարով կավարտվի 2021 թվականի սկզբին, իսկ դրա փորձարկումները կարող են սկսվել տարվա երկրորդ կեսին:
Հուլիսի երկուսի դրությամբ՝ Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակված 59, 394 քաղաքացի կա, մահացածների ընդհանուր թիվը 2,987 է, վերականգնվել է 6,667 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան