Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան
Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։ Հայտնում են WALDHEIM INTERNATIONAL-ի հայաստանյան ներկայացուցչությունից։
Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ են արտադրում։
Ըստ աղբյուրի, 30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։
Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան