Twitter-ը հայտարարել է, որ կավելացնի խմբագրման կոճակը՝ պայմանով
Twitter սոցիալական հարթակը հայտարարել է, որ կավելացնի օգտատերերի կողմից այդքան ցանկալի ու պահանջված «խմբագրման» կոճակը, բայց միայն այն ժամանակ, երբ բոլորը սկսեն դիմակ դնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:
Ըստ Twitter-ի տվյալների, հարթակում կա ավելի քան 320 միլիոն ակտիվ օգտատեր և շատերն են խնդրել հարթակին ավելացնել այնպիսի հատկություն, որը թույլ կտա նրանց հրապարակումից հետո խմբագրել հաղորդագրությունները:
Twitter-ը վաղուց հրաժարվել է դա անել՝ չնայած բազում խնդրանքներին։
«Կարող եք խմբագրման կոճակ ունենալ, երբ բոլորը դիմակ կդնեն»,- հայտարարել է Twitter- ը:
Մեկ այլ գրառմամբ Twitter-ը վերահաստատել է հայտարարությունն՝ ասելով, որ բոլորը նշանակում է ԲՈԼՈՐԸ։
You can have an edit button when everyone wears a mask
— Twitter (@Twitter) July 2, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան