Իշխանությունները թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը. Արթուր Ղազինյան
«Որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, կարգելափակեր Հայաստան վիրուսի ներթափանցումը, տարածումը , ՀՀ կառավարությունը չի ձեռնակրել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ ընթերցելով Հատուկ քննչական ծառայության կողմից իր հայցի մերժման հիմքերը:
Հայաստանի հանրապետության անունից ներկայացված քննիչի եզրակացության մեջ ասված է, որ պաշտոնատար անձանց գործողությունների բնույթը կապված է եղել համավարակի տարածման տեմպերից և կոնկրետ միջոցառումնրե են իրականացվել ըստ իրավիճակի:
Ղազինյանը հիշեցրեց, որ իր դիմումով ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել են կորոնավիրուսի վարակի մասին մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, իսկ նման տեղեկատվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող սուբյեկտը կառավարությունն է՝ ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի:
Հայտնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հայցը և հրաժարվել հարուցել քրեական գործ՝ Արթուր Ղազինյանը նկատեց, որ քննիչը սահմանափակվել է միայն առողջապահության փոխնախարարից բացատրություն վերցնելով, այն դեպքում, երբ պետք է բացատրություն վերցներ ՀՀ վարչապետից, առողջապահության նախարարից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենից, որոնք տրամադրել են տեղեկատվություն կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ:
Վերջինիս խոսքով, քննիչը չի վերցրել և չի համադրել ԱՀԿ-ի փետրվարի 6-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի մասին ներկայացրած տվյալները վարչապետի և առողջապահության նանխարարի տրամադրած տեղեկատվության հետ, որպեսզի բացահայտի այն խեղաթյուրումները, որոնք առկա էին եղել այս ընթացքում:
«Դրա համար պետք է քննիչը վերցներ Արսեն Թորոսյանի «սա սովորական գրիպ է», «սա վտանգավոր չէ», «վիրուսի մահաբերությունը հավասար է սովորական գրիպի մահաբերությանը» հայտարարությունները և համադրեր ԱՀԿ-ի խորհրդատվական հայտարարությունների հետ»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը և շեշտեց, որ նման արտահայտություններ են արվել այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեպքում 3.5-4 տոկոս է մահվան ելքերը, իսկ սովորական գրիպի դեպքումէ 0.5-1 տոկոս:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ քննիչի պատասխանից սենսացիոն բացահայտում է արել և ընթերցեց եզրակացության այդ հատվածը. «Արթուր Ղազինյանի կողմից Կովիդ-19 հիվանդության մասին դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս»:
Ըստ բանախոսի, դրանով նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին, ինչը ժամանակին 5 անգամ ասել էր նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բրիֆինգի ժամանակ, որը վարչապետը համարել էր վրիպակ:
Արթուր Ղազինյանը դրանից եզրակացրեց, որ քննչական ծառայությունը և հիվանդանոցի տնօրենն ավելի ազնիվ են ՀՀ քաղաքացիների հետ, քան վարչապետն ու առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան