Զգուշացում. Սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ նորմայից բարձր ինտենսիվություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Նման զգուշացում է տարածել ԱԻ նախարարությունը։
Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:
Վաղը ու առաջիկա մի քանի օրերին ցերակը կգրանցվի +33 աստիճան տաքություն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան