Ոստիկանություն. ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ-ի վարչական շենք
«Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք»,- նշված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանն այսօր ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։
«22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26.06 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած:
Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ կատարված Սահմանադրական փոփոխություններով իշխանությունների մեկնաբանմամբ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի որպես ՍԴ դատավորներ լիազորությունները դադարեցվում են։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
- Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք
- Բագրատ Եսայան. Փաշինյանի վրա ազդած հետադարձ ուժը պետք է ազդի նաև ՍԴ դատավորների վրա
- Ընդունվեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորներին կենսաթոշակով ապահովելու նախագիծը
- Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ դատավորի համար եղած պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան
- Արդեն 5-րդ նախագիծն ենք քննարկում ՍԴ հարցի լուծման համար. սա վերջի՞նն է. Թովմասյան
- Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները
- Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել. «Ազատություն»
- Աշոտ Խաչատրյան. Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող. 168.am
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին
- ՍԴ դիմաց արած հայտարարությունների համար Ռուբիկ Հակոբյանը կանչվել է ԱԱԾ
- ՀՀ ՍԴ-ն այսօր զավթված է մեկ անձի և մեկ կուսակցության կողմից.Սևակ Նազարյան
- ԱԺ. ՍԴ նախագահի պարտականությունները կիրականացնի Աշոտ Խաչատրյանը
- Չալաբյանը՝ Գյուլումյանի մասին. Ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ
- Ալվինա Գյուլումյանն այսօր գնացել է աշխատանքի
- Իրավաբան. ՍԴ նոր դատավորները լինելու են ոչ լեգիտիմ
- Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
- Բադասյան. ԱԺ ընդունած օրենքը վերաբերվում է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա