Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից կշռադատված որոշում է ակնկալում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության հարցում։ Այս մասին,regionmonitor-ի փոխանցմամբ, հուլիսի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հետևում ենք Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցող զարգացուներին։ Ակնկալում ենք, որ այդ բացառիկ կոթողի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ կշռադատված որոշում կկայացվի՝ հաշվի առնելով հավատացյալների համար այս հարցի կարևորությունը, խնդրի հայտնի միջկրոնական համատեքստը, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման ոլորտում կուտակված փորձը», - նշել է Զախարովան։
Նա ընդգծել է տաճարի՝ որպես համամարդկային ժառանգության բացառիկ նշանակությունն ու կարևորությունը և այն, որ Սուրբ Սոֆիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողների ցանկում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ խստորեն կպահպանվեն կառույցի կարգավիճակի, ինչպես նաև՝ նրա ամբողջականության պահպանման ու հասանելիության վերաբերյալ պահանջները։
Բյուզանդական բացառիկ պատմաճարտարապետական կոթող հանդիսացող Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի որպես քրիստոնեական տաճար է գործել, իսկ օսմանյան Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից 1453թ․ Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել է մզկիթի։
1930-ականներին մզկիթը փակվել է, ավելի ուշ տաճարը վերաբացվել է որպես թանգարան և այդ կարգավիճակը պահպանում է մինչ օրս։ Այսօր Սուրբ Սոֆիայի թանգարանը Ստամբուլի կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի բազմահազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Սակայնը Թուրքիայի իշխանությունները օրակարգ են բերել այս պատմական կառույցը կրկին մզկիթի վերածելու հարցը, ինչը հարուցել է քրիստոնյա աշխարհի դժգոհությունը։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի դատարանը հայտնեց, որ որոշում կկայացվի 15 օրվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հետաձգեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը․ BBC
- ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
- ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններց պահանջել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան թողնել
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
- Հունաստանի ԱԳՆ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կվիրավորի քրիստոնյաներին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան