ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հըաղորդակցության վարչությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին նշանակված է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության որոշման հարցը։
Այդ հարցով ՍԴ էին դիմել ՀՀ երկրորդ նախագ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ հենց այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։
Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին ՍԴ-ից իրենց դիմումը հետ վերցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակեց ՍԴ ներկայացրած դիմում-միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում դիմումները ՍԴ-ից
- Ճակատագրի հեգնանք, կամ 300 և 300․1 հոդվածների ոդիսականը
- ՍԴ-ն կվերսկսի «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
- Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա