Անգլիայում պարտադիր կարանտինը կհանվի 50 երկրներից ժամանողների համար
Պարտադիր երկշաբաթյա կարանտինը, որը հունիսի սկզբից սահմանվել է Մեծ Բրիտանիա ժամանող բոլոր անձանց համար, չեղյալ կհայտարարվի ավելի քան 50 երկրներից Անգլիայի ժամանած քաղաքացիների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի տրանսպորտի նախարար Գրանտ Շեպսին։
Նշվում է, որ ներկայացվելու է ցուցակ, որում ընդգրկված են ավելի քան 50 երկրներ։
Նախարարի խոսքով ՝ Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում տեղական իշխանություններն անձամբ են որոշել երկարաձգել կամ հեռացնել սահմանափակումները. «Այդ շրջաններ ժամանումը պետք է կանոնակարգվի դրանցում գործող օրենքներով և կարգավորումներով»:
Ավելի վաղ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 10-ից կարանտինային ռեժիմը կդադարի գործել Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից Միացյալ Թագավորություն մուտք գործող քաղաքացիների համար:
Հարակից հրապարակումներ`
- Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ
- COVID-19-ով վարակված արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. Gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան