Այո, ես ունեմ ժամանակ քաղաքական գործիչներին հետևելու և գնահատականներ տալու համար. Թորոսյան
«Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, պատասխանեցի կողմերի հարցերին»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ նա հարցաքննվում էր Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով։
Նախարարի խոսքով, իր պատասխաններից հետո գուցե նոր հանգամանքներ ի հայտ եկած լինեն.
«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի քննության ընթացքում»։
Հարցին՝ արյդոք նախարարը հավատում է, որ իր օգնականը կարող էր կաշառք վերցրած լինել, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ կան հաստատող կամ հերքող փաստեր ու փաստարկներ, դատարանն ինքը կորոշի՝ մեղադրանքը ճիշտ է, թե սխալ։
«Ես այն ժամանակ դատապարտել եմ և անընդունելի եմ համարել նման գործելաոճը և վերահաստատում եմ, որ որևէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ ԱՆ որևէ աշխատակից չպետք է մտնի։ Նաև իմ հայտնած տեղեկատվությունը դրան էր վերաբերում, որ նախքան այս գործընթացը, ես տարբեր ԲԿ-ների տնօրենների հետ հանդիպում էի ունեցել, և հորդորել զերծ մնալ նման գործարքներից»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ թվերի բարձր մնալը կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նաև հասարակությունից։
«Կարող եմ ասել, որ մենք պայթյունավտանգ իրավիճակ չունենք, բոլոր կանխատեսումներով մենք պետք է ունենայինք 30 հազարից ավելի նախադեպ, բայց ունենք 27 հազար։ Ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ճիշտ գծի վրա ենք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, առողջապահական համակարգն այժմ ավելի մեծ թվով մարդկանց է հասնում օգնության.«Մենք գտնվում ենք համաճարակի մեջ, ինչը կրկնակի բեռ է առողջապահական համակարգի վրա։ Այսօր մենք հաստատված և տանը սպասող երկու դեպք ունենք՝ ի տարբերություն երեկվա 20-ի»։
Հարցին, թե ինչպես էր պատահել, որ գյումրեցի կնոջ դին կորել էր, Ա. Թորոսյանն ասաց, որ տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում։
«Քաղաքացիներին փակ դագաղով չենք տալիս։ Տեղի է ունենում ճանաչում, որ այս պահին սխալ է եղել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում մահացածն իր հարազատը չի եղել, և նրանք ներողություն են հայցել՝ սխալ ճանաչման համար»,- նշեց նախարարը։
Հարցին՝ արդյոք ինքն ունի այդքան ժամանակ, որ նաև քաղաքական հարցերին է անդրադառնում, առողջապահության նախարարը պատասխանեց. «Այո, ես ունեմ ժամանակ քաղաքական գործիչներին հետևելու և գնահատականներ տալու համար, միշտ ունենալու եմ, խնդրում եմ էլ այդ հարցը չտալ։ Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով Արսեն Թորոսյանը հարցաքննվում է
- Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going
- Նաիրա Զոհրաբյան. Գյումրեցի տատիկի դին գտնվեց
- Ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել. Զոհրաբյան
- Անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն. ԱՆ մեկնաբանությունը տատիկի դիակի անհետանալու փաստով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան