Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի 21 հազար նոր դեպք է հաստատվել
Նախորդ օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության 21 հազար նոր դեպք է հաստատվել, ընդհանուր առմամբ, երկրում կա 625 հազար վարակակիր, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ 227 հազար քաղաքացի այժմ բուժման փուլում է, վերականգնվել է գրեթե 380 հազար մարդ, մահացածների թիվը 18 հազար է:
Կորոնավիրուսի տարածման արագության ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում չորրորդ տեղում է (ԱՄՆ-ից, Բրազիլայից և Ռուսաստանից հետո):
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: