Մեսսին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հնարավոր է զրկվի իր առաջատարից։ Վեստի.ռու-ն գրում է, որ Լիոնել Մեսսիի հետ բանակցությունները նոր պայմանագրի շուրջ մտել են փակուղի։
Մեսսին դադարեցրել է բանակցությունները և չի ցանկանում ստորագրել նոր պայմանագիր։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ. հունիս։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա «Բարսելոնան» ստիպված կլինի մեկ տարվա ընթացքում անվճար ազատել իր առաջատար խաղացողին կամ վաճառել նրան ընթացիկ ամռանը։
Մեսսիի հնարավոր հեռանալու պատճառը կարող է լինել ֆուտբոլիստի հոգնածությունը:
Արգենտինացուն հաճախ մեղադրում են ակումբի վերջին անհաջողությունների մեջ։ Լիոնելը, որն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», մտածում է ակումբի փոփոխության մասին։