ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է նոր հնարավորություն
ՎՏԲ-Հայաստան բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։ Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի բաժնից։
Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։
Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://h2h.am/ru/shops:
Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.
• նշված կայքի միջոցով ձեռք բերվող ապրանքների գները կարող են լինել ավելի մատչելի 30-50%-ով (որոշ դեպքերում`մինչև 70%), քան Հայաստանում՝ հաշվի առնելով անգամ առաքման արժեքը,
• H2H ընկերությունը երաշխավորում է, որ ձեռք բերվող ապրանքներ ըսերտիֆիկացված են և ունեն երաշխիք,
• բոլոր գնումները պաշտպանված են ՌԴ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներով:
Ապառիկ վարկի ձևակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երևան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավորկլինի հեռահար եղանակով:
Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․
• ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը կայքից,
• ապառիկ վարկի ձևակերպման նպատակով այցելել H2H ընկերության գրասենյակ և 20-30 րոպեի ընթացքում ստանալ ընտրված ապրանքի ձեռք բերման համար նախատեսված վարկը:
H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը և առաքումը Հայաստան:
Պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 8787 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արդյունավետ ներդնել խնայողությունները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան