Քաղաքական 17:05 03/07/2020 Հայաստան

Վազգեն Մանուկյան. «Լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ»

«Մենք՝ մեր ժողովուրդն ու մեր պետությունը, հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց այժմ մեծ պարտություն ենք կրում հիբրիդային պատերազմում, որը հայտարարվել է Հայաստանին»,- vazgenmanukyan.am-ում տեղադրված հարցազրույցում ասել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ 

Նա մասնավորապես ասել է. «Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները։

Ո՞րն է արտաքին ուժերի նպատակը այդ «պատերազմում»։ Երկու խնդիր էր դրված․առաջին՝ արևմուտքի որոշ շրջանակներ մեծ պայքար էին սկսել Ռուսաստանի դեմ, ինչ իր պատճառներն ունի, մենք կարող ենք դա քննարկել։Այժմ խնդիր էր դրվել խզել նաև Հայաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Երկրորդ՝ արևմուտքի այդ շրջանակների համար ընդունելի չեն այն պետությունները, որոնցմեջ կա միասնություն ազգային արժեքների շուրջ։ Եվ այդ միասնությունըցայտուն երևաց, երբ նշվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը, դա ցայտուն երևաց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում հայ երիտասարդները դիմում էին դեսպանություններ, որպեսզի գան Հայաստան ու պայքարեն։ Եվ այդ միասնությունը կար՝ անկախ երկրի ներսում առկա քաղաքական հակասություններից։

Այսինքն, արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրված՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և տրոհել մեր ժողովրդի միասնությունը ազգային արժեքների ու ազգային հարցերի շուրջ։

Եվ պետք է ասել, որ հետզհետե, խորամանկ քայլերով, երբեմն բացահայտ, երբեմն թաքնված, այդ ծրագիրն իրականացվում է։

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, ապա այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատել․մեկը կառավարման առումով բացարձակ տգիտությունն ու վրեժխնդրությունն է։Նույնիսկ վրեժխնդրություն էլ չէ, ավելի շուտ մոլագար ցանկությունն է զավթել իշխանությունն ամբողջությամբ՝ Սահմանադրական դատարանով, բիզնեսով, ամեն ինչով։ Եվ ես կարծում եմ, որ դեռ շատ է խորանալու այս պրոցեսը, ունեցվածքի վերաբաշխում է կատարվելու, և շատ բիզնեսմեններ թող դեռևս չուրախանան, որ իրենց չեն հասել։

Երկրորդ հարցն արտաքին քաղաքականությունն է՝ կապված հատկապես Ռուսաստանի հետ, որն էլ անշեղորեն կապված է Արցախի հարցի հետ։ Ընդհանրապես արևմուտքի համար մեծ հաշվովնշանակություն չունի Արցախը Հայաստանին կպատկանի, թե Ադրբեջանին (եթե իհարկե մի կողմ դնենք արևմուտքում սահմանների փոփոխության նախադեպի ստեղծման վտանգը)։ Բայց շատ կարևոր է, որ կտրեն այն կարևոր թելերից մեկը, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ մեզ Ռուսաստանի կապող այդ կարևոր թելերից է Արցախը, քանի որ այդ հարցում ունենքհամընկնող շահեր։

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններըվերջին հարյուրամյակների ընթացքում եղել են շատ բարդ։ Եղել են ոչ միայն պայծառ, այլևսև էջեր։ Կարելի է քննարկել Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած երևույթները, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և այլն և այլն, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ մեր դաշինքը շատ կարևոր է եղել, որովհետև այս տարածաշրջանում շատ հարցերում մեր շահերը համընկել են։

Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհն այսպես կտրուկ փոխվել է, Միացյալ Նահանգները գնում է այս տարածաշրջանից, տարածաշրջանի ամենակարևոր խաղացողը դառնում է Ռուսաստանը, և մեր հարցերը կապված են Ռուսաստանի հետ, ազգային դավաճանություն է, երբ դու մի կողմից փորձում ես մոլորեցնել քո ժողովրդին ու Ռուսաստանին, մյուս կողմից անշեղորեն իրականացնում ես այն ծրագիրը, որի համար եկել ես իշխանության։

Ինչ վերաբերում է Նավալնուն, ապա ինչպես Հայաստանում արտաքին ուժերը գտան Նիկոլ Փաշինյանիներկրումձևափոխումներ անելու համար, այդպես էլ Ռուսաստանում Արևմուտքը գտել է Նավալնուն, որի միջոցով ուզում է  այնտեղ իր շահերին համապատասխանող փոփոխություններ կատարել։ Եթե այդ փոփոխությունները Ռուսաստանում կատարվեն, ինչն իմ կարծիքով անհնարին է, ապա Ռուսաստանն ուղղակի  կքայքայվի ու ամբողջությամբ կքանդվի։ Ընդհանրապես, Նավալնու գոյությունն ապացուցում է Պուտինի անհրաժեշտությունը իրենց ժողովրդի համար։ Եվ պատահական չէր, որ Սահմանադրական փոփոխություններն այսքան մեծ տոկոսով անցան։ Ռուսաստանի ժողովուրդն իսկապես համախմբված է որոշակի ազգային արժեքների շուրջ, համամարդկային արժեքների շուրջ, և այս հանրաքվեն ցույց տվեց ժողովրդի վստահությունը Պուտինի և նրա ուղղության նկատմամբ։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն ակնհայտ է, և միամտություն կլինի կարծել, թե հնարավոր է ազդել, որպեսզի այդ քաղաքականությունը փոխվի, և իրենք ուշքի կգան։ Դա բացառվում է։ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Այս իշխանությունը մեր երկիրը հասցնելու է կործանման։ Ես դեռ չեմ խոսում այն ապաշնորհության մասին, որ ցուցաբերում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ գրեթե բոլոր ոլորտներում, այն ագահ ձգտումը՝ ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը։

Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանության ու հասարակության լայն շերտերի միջև, դա հնի և նորի պայքար չէ, դա ես կանվանեի ազգային ազատագրական պայքար։

Ես վստահ եմ, որ իշխանության եկած այս խումբը փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը։ Եվ եթե ինչ-որ մեկը հավատում է, որ առջևում մեզ սպասվում են ազատ ու արդար ընտրություններ, ապա բացարձակապես ոչինչ չի հասկանում այն երևույթներից, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}