Մակրոնը Էդուար Ֆիլիպին չի վերանշանակի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում
Ժամեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը չի վերանշանակվի նույն պաշտոնում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Ըստ աղբյուրի, կառավարության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա առաջիկա ժամերին:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել կառավարության ղեկավարի և նախագահի միջև տարաձայնությունների մասին, հատկապես՝ հունիսի 28-ից հետո, երբ Հավրի քաղաքապետի ընտրություններում Ֆիլիպը հաղթանակ տարավ։ Իսկ ահա հուլիսի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադրություն ունի կորոնավիրուսի համաճարակից հետո փոփոխություններ մտցնել կառավարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները