
Աշխարհում COVID-19-ով վարակված 10.84 միլիոն մարդուց 521 հազարը մահացել է
Ուրբաթ օրը ժամը 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 521,298 մարդու, որը մեկ օրում աճում է 5,604-ով: Ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները հրապարակել է «Ինտերֆաքս»-ը։
Մեկ օր առաջ մահերի թիվը կազմել էր 5,062:
Ուրբաթ առավոտյան համալսարանի հրապարակած տվյալներով համաճարակի բռնկումից ի վեր COVID-19- ով վարակվել է 10,842,615 մարդ, նախորդ օրվա աճը կազմել է 148.055՝ նախանցած օրվա 243.432 դեպքի համեմատ, ապաքինվել է 5.72 միլիոն մարդ:
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ վիճակագրություն վարելու մեջ, մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 67,2: ԱՄՆ-ում այն կազմում է 397 մարդ, Բրազիլիայում՝ 292:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին