03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք և 448 առողջացած։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 13 հիվանդ, որից 3-ն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 625-ը` մահվան ելքով, որից 156-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
- 30.06.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
- 29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ
- 27.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 662 նոր դեպք և 12 մահ
- 26.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 759 նոր դեպք և 13 մահ
- 25.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- 24.06.2020. Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին