Բժիշկը զգուշացնում է COVID-19- ի դեմ ԱՀԿ-ի առաջարկած դեղամիջոցի վտանգավորության մասին
Խիստ վտանգավոր ինֆեկցիաների «Վեկտոր» լաբորատորիայի նախկին ղեկավար, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը նախազգուշացրել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի առաջացրած վտանգների մասին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն «Ռեմդեսիվիր»-ը համարում է ամենահեռանկարային հակավիրուսային դեղամիջոցը COVID-19- ի բուժման գործընթացում:
Չեպուրնովի խոսքով՝ նման դեղերի օգտագործումը վտանգավոր է առողջության համար ՝ կողմնակի բարդությունների պատճառով:
«Հակավիրուսային պայքարի միջոցի առաջացրած բարդությունն այն է, որ վիրուսի դեմ արդյունավետ միջոցները թունավոր են բջիջների, հետևաբար նաև մարմնի համար», - ասել է Չեպուրնովը:
Պրոֆեսորը շեշտել է, որ նման դեղամիջոցներ ստեղծողների համար կարևոր է գտնել այնպիսի հավասարակշռություն, որի դեպքում դեղամիջոցը ընդունելի կլինի բջիջների համար։
Ավելի վաղ, ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել էր, որ «Ռեմդեսիվիր»-ը COVID-19-ի դեմ որոշակի արդյունավետություն է խոստանում։ Ինչպես կազմակերպությունը նշել է, դեղամիջոցի օգտագործումը հանգեցնում է հոսպիտալացման նվազմանը, բայց այն չի ազդում մահացության թվերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը գնել է COVID-19 դեմ հիմնական դեղամիջոց ռեմդեսիվիրի աշխարհի պաշարները
- Գիտնականները հաստատել են ռեմդեսիվիր դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում. BBC
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին