Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։ Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ են դրել դերասանին հուշարձանին. այսօր լրանում է Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։
Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: Սամվել Բալասանյանը թանգարանին փոխանցել է պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:
Գյումրու համայնքապետարանից հայտնում են, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա