Ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, բացի ВОЗ-ի տղայից. Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք փաստ և երկու հարց:
Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ «մեր նման երկրները» պետք է մասնակցեն, օրինակ, ամերիկյան դեղագործական ընկերությունների կողմից իրականացվող կլինիկակական փորձարկումներին: Այսինքն նոր ստացված դեղերը բերեն մեզ վրա փորձարկեն ու, եթե արդյունքը դրական լինի, արդեն «ինդուստրիալ մակարդակով» այդ միջոցներն արտադրվեն ու կիրառվեն աշխարհում:
Փաստ երկրորդ: ՀՀ առողջապահության նախարարը մեր քաղաքացիներին տարատեսակ պատվաստումներ` այդ թվում տխրահռչակ գարդասիլն անելու ամենամեծ ջատագովն է:
Փաստ երրորդ: ՀՀ առողջապահության նախարարն արդեն բանակցում է պատվաստանյութեր արտադրող տարբեր ընկերությունների հետ, որպեսզի Հայաստանում Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ (թե՞ կլինիկական փորձարկումներ) իրականացվեն»:
Վերնշյալ փաստերը ներկայացնելով՝ քաղաքագետը հնչեցրել է հետևյալ հարցերը.
«Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Կորոնավիրուսն այսպես տարածվեց Հայաստանում: Եվ երկրորդ հարցս` այսքանից հետո ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Բացի ВОЗ-ի տղայից, իհարկե»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան