Չինաստանը գործարկում է «Gaofen» արբանյակը
Երկրագնդից հեռակառավարվող «Gaofen» չինական արբանյակը գործարկվել է, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով Չինաստանի տիեզերական ազգային վարչակազմի հայտարարությանը։
Առաջին «Gaofen» արբանյակը գործարկվել է 2010 թվականին: Այս շարքի սարքերի տվյալներն օգտագործվում են գյուղատնտեսության և անտառտնտեսության, բնապահպանական մոնիթորինգի և բնական պաշարների ուսումնասիրության համար։ Նախատեսվում է, որ արբանյակների նոր սերնդի մոդելի ձևավորումը կավարտվի մինչև 2020 թվականի ավարտը:
Նշվում է, որ «Chanchzhen-4B» հրթիռը «Gaofen» արբանյակով արձակվել է ուղեծիր հուլիսի 3-ին։
Այսպիսով, այս արբանյակի գործարկման արդյունքում ևս մեկ արբանյակ գործարկվեց Երկրից դեպի ավելի ցածր ուղեծիր։