Տոկիոյում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 131 նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Տոկիոյում հայտնաբերվել է COVID-19-ի 131 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ երկրում օրական 100-ից ավելի դեպքեր են հաստատվել։ Նոր դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է ապրիլի 17-ին, երբ հայտնաբերվել է 206 դեպք:
Այսպիսով, Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է COVID-19 ընդհանուր 6654 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 10,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 517 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան