Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3 տոկոսով՝ կազմելով 9,4 տրիլիոն դոլար։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշված է Wealth-X միջազգային խորհրդատվական ընկերության կողմից «միլիարդատերերի մարդահամարի» հաշվետվության մեջ: 2020-ին հնարավոր է ավելի շատ միլիարդատերեր լինեն:
2019-ին միլիարդատերերի թիվը նախորդ տարվա անկումից հետո ավելացել է՝ 5,4 տոկոս քանակով և 7 տոկոս նրանց կարողության արժեքով։ Միլիարդատերերի թիվն ամենաարագն ավելանում է Չինաստանում, բայց ԱՄՆ-ում նրանք շարունակում են մնալ ամենաշատը: Wealth-X ընկերությունը նշում է, որ նրանց բարեկեցության աճը հնարավոր է դարձել ֆինանսական շուկաների շնորհիվ։
Հյուսիսային Ամերիկայում ապրում է 834 միլիարդատեր 3,5 տրիլիոն դոլարով։ Երկրորդ տեղում է Ասիան 758 միլիարդատերով։ Երկրներում թվում առաջատարներն են ԱՄՆ-ն (788 մարդ) և Չինաստանը (342 մարդ)։
Աշխարհի միլիարդատերերի ավելի քան 10 տոկոսը նվիրատվություն են արել COVID-19- ի դեմ պայքարին:
2020 թվականին միլիարդատերերի թվի ռեկորդը կարող է թարմացվել՝ համաձայն այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալների: Այս ընթացքում տուժել են մի շարք արդյունաբերություններ՝ ավտոմոբիլային, օդատիեզերք, տրանսպորտ և այլն: Հետևաբար այս արդյունաբերություններում միլիարդատերերի թիվը նվազում է, բայց աճում է սննդի արդյունաբերությունը, առցանց մանրածախ վաճառքը, ապահովագրությունն ու առողջապահությունը և այլ ոլորտներ: Ահա այդտեղ միլիարդատերերի թիվը մեծանում է: