Բժիշկը ներկայացրել է՝ ովքեր պետք է խուսափեն հուլիսին տնից դուրս գալուց
Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Եվգենի Տիմակովը հայտնել է, թե ինչու է հուլիսին փոփոխվող եղանակը վտանգավոր և թե ինչու պետք է որոշ մարդիկ սահմանափակեն իրենց՝ տնից դուրս գալը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Օդի ճնշման անընդհատ անկումը, բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը վտանգավոր են սրտանոթային և ուղեղանոթային հիվանդություն ունեցող մարդկանց համար»,- ասել է Տիմակովը:
Նա նշել է՝ ավելի լավ է, որ նման հիվանդություններ ունեցող մարդիկ առավոտյան կամ երեկոյան ժամերին զբոսանքի գնան: Բացի այդ, հարկավոր է տանը օդորակիչ ունենալ:
Բժիշկը հիշեցրել է նաև ամռանը հավանական ջերմային ցնցումների վտանգները: Գերտաքացման դեպքում գլուխը սառեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել անընդհատ ջուր խմել և գլուխը շարֆով փակել:
Բացի այդ, Տիմակովը նախազգուշացրել է՝ շոգից անընդհատ քրտնելը վտանգավոր է.
«Այդ դեպքում հագուստը խոնավանում է, և քամու դեպքում սառեցնում մարդուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները