Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր: Կենդանու տիրուհին՝ Միշել Հերիտեջը հայտնել է, որ կատվին իրեն նվիրել էին՝ իր 20 ամյակի կապակցությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր նա և կատուն անբաժան ընկերներ են դարձել։
Հերիտեջը նաև ասել է, որ կատուն ոչ մի հիվանդություն չի ունեցել, ուղղակի կյանքի վերջին շրջանում խիստ նիհարել է։ Եվ մի օր կենդանին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Կենդանու երկարակեցության գաղտնիքն, ըստ տիրուհու, այն է, որ ինքը կատվին վերաբերել է որպես երեխայի, քանի որ ինքը երեխաներ չի ունեցել։