Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր վարակակիր, փոխանցում է kommersant.ru-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է (2,7 միլիոն): Երկրում հիվանդության դեպքերի թվի նոր ռեկորդ է սահմանվել՝ ավելի քան 57 հազար դեպք: Երկրորդ տեղը գրավում է Բրազիլիան (1,5 միլիոն), երրորդը ՝ Ռուսաստանը (666 հազար):
Հիվանդության հետևանքով մահացությունների թիվը գերազանցել է 525 հազարը: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (130 հազար), Բրազիլիայում (61 հազար), Մեծ Բրիտանիայում (44 հազար):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ COVID-19 մուտացիայի պատճառով վիրուսը բազմապատկվում է ավելի արագ, և այդ պատճառով ավելի հեշտ է փոխանցվում: Միևնույն ժամանակ, ըստ ԱՀԿ գնահատականների, մուտացիաների պատճառով կորոնավիրուսը չի դարձել ավելի վտանգավոր: