Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով անդրադարձ են կատարել երեկ հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը: Այս մասին գրում է tert.am կայքը։
Մասնավորապես, նշվում է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:
Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։
Ամերիկյան լրատվականները նաև նշում են, որ երկու հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են վերջինիս վարած քաղաքականությունը։
Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։
Ամերիկյան հեղինակավոր լրատվականները նաև հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է լրագրող։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն։ Ս. Ֆարմանյանի խոսքով՝ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «5-րդ ալիքի» դեպքում էլ ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ այն հիմքով, որ մեկնաբանները եթերի ընթացքում դիմակ չեն կրել :
Հարակից հրապարակումներ`
- Մելոյան. Պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով
- Պարետատունն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան
- Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ.Հ.Հարությունյան
- Ոստիկանները 5-րդ ալիքում են,հարուցվել է վարչական վարույթ.YerevanToday
- Ֆարմանյան. Փաշինյանը պարտվելու է։ Խայտառակ է պարտվելու
- Արամ Անտինյան. Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով
- Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ
- Լիկա Թումանյան. Երիտասարդ դստերը ներքաշել նման իրավիճակի մեջ, չեմ կարծում, որ ինքնանպատակ է