Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝ կարիերան ավարտելու և մարզչական գործունեություն ծավալելու որոշմանը: Նա մասնավորապես գրել է.
«Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի, թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Հավատում եմ քեզ ու հաջողություններ մաղթում»։
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը իր կարիերայի որոշ ժամանակահատված անցկացրել է նաև «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»)։ 11 խաղում Ղազարյանը դարձել էր 6 գոլի հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները