ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախօրեին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:
Մայքլ Ռայանը «սպեկուլյատիվ» է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:
«Այս հիվանդության հենց սկզբից շատ էին սպեկուլյացիաներն այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, նոր ալիք լինելու մասին խոսակցությունները հիմնված են այն հասկացության վրա, որ այն շնչառական վիրուս է, և նման վիրուսները «հակված են ունենալ սեզոնային բնույթ»:
Փորձագետն ասել է, որ շատ երկրներում վարակման դեպքերի ներկայիս աճը չպետք է դիտարկել որպես երկրորդ ալիք, այլ որպես համաճարակի «երկրորդ պիկ»։ Դրա հետ կապված Ռայանը կոչ է արել վիրուսի դեմ պայքարել ողջ ուժերով հիմա, ինչպես նաև դասեր քաղել առաջին ալիքից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի քանակը
- Համավարակի հարցում ամենադժվարինը դեռ առջևում է․ զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը
- ԱՀԿ-ի՝ ալկոհոլի սպառման վարկանիշային ցուցակում Եվրոպան առաջատար է
- ԱՀԿ. COVID-19 համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ
- ԱՀԿ-ն պահանջում է ավելի քան 31 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- ԱՀԿ․ Հայաստանը 11 երկրների մեջ է, որտեղ աճում է կորոնավիրուսի վարակը
- ԱՀԿ. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել
- ԱՀԿ-ն գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին