Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
Հուլիսի 4-ը միասնական քննությունների երկրորդ օրն է: 47 քննական կենտրոնից գործում է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է, որ այսօր դիմորդները հանձնելու են «Աշխարհագրություն» /286 հոգի/, «Հայոց պատմություն» / 1598/ և «Քիմիա» /349/ առարկաներից։
Մայրաքաղաքում «Աշխարհագրություն» առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի «Քիմիա» է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն «Հայոց պատմություն» են հանձնելու՝ ընդհանուր 558 հոգի:
Դիմորդները պետք է քննական կենտրոններ ներկայանան ժամը 08.30-ից ոչ ուշ։
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից, կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 2-ին սկսվում են միասնական ընդունելության քննությունները.Հարությունյան
- Միասնական քննությունների օրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան