«Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց18-րդ մանդատը և վերականգնել ընդդիմությանը հասանելիք 1/3-ը։ Մանդատն Արման Բաբաջանյանն է տնօրինում, որը դուրս է եկել խմբակցությունից։ Դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի Դավիթ Խաժակյանը։ Բայց եթե ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել. պատրաստվում են դատարան դիմել։
Եվ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործը կգնա ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն՝ անհնազանդների ձեռքից մանդատները վերցնելու առումով»:
Մանրամասնեը թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին