Իսպանիան պատրաստում է 150 միլիարդ եվրո ներդրումների ծրագիր իրականացնել
Իսպանիայի կառավարությունը պատրաստում է ԵՄ միջոցներով 150 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել`կորոնավիրուսային պանդեմիկայից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունը։
«Սա կլինի պետական ներդրումային պլան, որը կներառի մասնավոր ռեսուրսները։ Այն բարեփոխման ծրագիր է, որն արդեն մշակվում է ենք՝ ուղարկելու համար Բրյուսել, որպեսզի այնտեղից ֆինանսավորում ստանանք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով, տնտեսական բարեփոխումների իրականացնելու և կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար մոտավորապես 150 միլիարդ եվրո ներդրում անհրաժեշտ կլինի։
Իսպանիայի կառավարությունը նախկինում կարծիք էր հայտնել, որ համաճարակի հետևանքով 2020-ին տնտեսական անկումը կլինի 9,2%: Գործազրկության մակարդակը կարող է հասնել 19% -ի: Իսպանիայի բանկի (կենտրոնական բանկ) կանխատեսումների համաձայն, թագավորության տնտեսությունը կկարողանա վերականգնել և հասնել նախահամաճարակային ցուցանիշներին 2022 թվականից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Դիմակները Իսպանիայում պարտադիր կլինեն՝ մինչև վիրուսն «ընդմիշտ» չհաղթահարվի․ Առողջապահության նախարար
- Իսպանիայում ամիսներ ի վեր առաջին անգամ կորոնավիրուսային մահ չի գրանցվել
- Իսպանիայում սուգ է