Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով վիճակագրության ազգային ինստիտուտի հայտարարությանը։
«Պտղաբերության արագ անկումը կարող է առաջիկա ժամանակահատվածում էլ ավելի արագանալ», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ վերջին ուսումնասիրությունները, որոնցում հաշվի են առնվել համաճարակի հետ կապված անորոշության և վախի մթնոլորտը, ակնհայտորեն ցույց են տալիս դրա առաջիկա հետևանքները դեմոգրաֆիկ վիճակի վրա։
Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալները կազմելիս, ուշադրություն է դարձվել աշխատուժի շուկայում առկա բացասական միտումների վրա, որոնք ստեղծում են մեծ խնդիրներ երեխա ունենալ ցանկացող իտալացիների համար։
Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով այս տարի նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 հազարով և կազմել 426 հազար: Հոռետեսական սցենարը նախատեսում է ծնելիության նմանատիպ անկում նաև 2021 թվականին, երբ նորածինների թիվը կարող է կրճատվել և հասնել մինչև 396 հազարի։
Հարակից հրապարակումներ`
- Իտալացի բժիշկները գալիս են Հայաստան
- ԱՀԿ-ն գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան